ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Էդմոն Մարուքյան. Բնականաբար, ՀՀԿ-ն պետք է քննադատի, որովհետև իմ մատնանշած ճանապարհը ՀՀԿ- ի վերջի սկիզբն է

Էդմոն Մարուքյան. Բնականաբար, ՀՀԿ-ն պետք է քննադատի, որովհետև իմ մատնանշած ճանապարհը ՀՀԿ- ի վերջի սկիզբն է
05.04.2018 | 00:06

Բնականաբար, ՀՀԿ-ն չպետք է համաձայներ իմ ներկայացրած առաջարկներին, որովհետև իրենք պառլամենտական երկրի տեսլական չունեն և չեն ունեցել`
Tert.am-ի հետ զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Առավոտ» օրաթերթում հրապարակած իր հոդվածին հաջորդած ՀՀԿ-ական պատգամավորների կոշտ գնահատականներին:


«Անկախ մարմինները ազատ, ոչ ՀՀԿ-ի կողմից վերահսկվող մարդկանց զիջելը կբերի ՀՀԿ-ի իշխանության ավարտին, սա համակարգային գործ է»,- ասել է նա:
«Բնականաբար, հոդվածը մեկ օրվա համար չէ, այն վերլուծվել, տպագրվել և ներկայացվել է, այն երկարատև քաղաքական օրակարգ է, և ես չեմ բացառում, որ տարիներ անց, եթե ոչ հիմա, հայկական քաղաքական ուժը, քաղաքացիական հասարակության տարբեր ինստիտուտներ կգան դրան: Դա մեկ օրվա բան չէ, այսրոպեական քննարկման հարց չէ, և, բնականաբար, ՀՀԿ-ն պետք է դա քննադատի, որովհետև եթե չքննադատի, ասի «վայ, շատ լավ բան են ասում», ուրեմն այն, ինչ ես թվարկել եմ այդ հոդվածում, այդ բոլոր վերահսկողական անկախ մարմինները կամ նվազագույնն այդ մարմիններում տեղեր հատկացնելը, պետք է զիջեն ՀՀ-ում ընդդիմադիր ուժերի կողմից նշանակվելուն և քաղհասարակության լայն շերտերի նշանակվելուն»,- ասաց նա: Դիտարկմանը, թե ՀՀԿ պատգամավորները մեղադրում են, թե անձնական պաշտոնների կռիվ է տալիս, Մարուքյանը նշեց, թե հարցը ոչ թե այդ պաշտոններն իրենց տալն է, այլ զիջելը:


«Իհարկե, չկա նման բան, աբսուրդ մեկնաբանություն է, և, բնականաբար, խեղաթյուրումների փորձեր կար, բայց հոդվածը շատ մանրամասն ներկայացվել է, հոդվածի ամեն բառը մտածված է, այնպես որ որևէ նման խեղաթյուրում, մեկնաբանում չի կարող վնասել»,- ասաց նա: Տարօրինակ չի համարում, որ «Ելքի» պայքարի ձևերից հենց իր առաջարկած մեթոդներին ՀՀԿ-ն վատ արձագանքեց հարցին Մարուքյանը պատասխանեց. «ՀՀԿ-ակաները հասկանում են՝ վտանգը մեծ հաշվով ինչի մեջ է, և գիտակցում են, որ իմ մատնանշած ճանապարհը իրենց վերջի սկիզբն է»:

Դիտվել է՝ 1755

Մեկնաբանություններ